Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանրապետությունում գրանցվել է 2400 սուր շնչառական վարակների դեպք

Հանրապետությունում գրանցվել է 2400 սուր շնչառական վարակների դեպք
25.12.2013 | 18:45

Հանրապետությունում համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ, գրիպի, սուր շնչառական հիվանդությունների համակարգող Լիանա ԹՈՐՈՍՅԱՆԻ փոխանցմամբ, նախորդ շաբաթվա տվյալներով հանրապետությունում գրանցվել է 2400 սուր շնչառական վարակների դեպք, իսկ 2012-ին այդ նույն ցուցանիշը կազմել է մոտ 2800: Մանկական վարակներից հանրապետությունում տարածված է ջրծաղիկն ու քութեշը, բայց կանխատեսվումն է այս հիվանդությունների նվազում, քանի որ դպրոցներն ու մակապերատեզներն արդեն փակվել են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտահոգության առարկան մնում է հարավասիական երկրներում տարածված գրիպի նոր ենթատեսակները` H7N9 և H10N8, որոնք մարդկանց են փոխանցվում թռչունների միջոցով: «Այս երկու հարուցիչները, հանդիսանալով թռչնային պոպուլյացիայի հարուցիչներ, հաղթահարել են այդ միջտեսակային արգելքը և արդեն սկսում են արձանագրվել բնակչության շրջանում։ Առողջության համաշխարհային կազմակերպության մտավախությունն այն է, որ այս հարուցիչները կարող են առաջացնել պանդեմիա, ինչպես 2009 թվականին պանդեմիա առաջացրեց խոզի գրիպը՝ H1N1-ը», -ասաց Թորոսյանը:
Նա վստահեցրեց, որ հանրապետությունում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և քարոզչության եղանակով բնակչության շրջանում տարվում են իրազեկման աշխատանքներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ